Թբիլիսիի կենտրոնում կրկին ցուցարարներ են ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am։ Թբիլիսիում, որտեղ գրեթե մեկ տարի է՝ բողոքի ցույցեր են ընթանում եվրաինտեգրումը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ, ոստիկանությունը երեկ կրկին բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին: Այս պահին հայտնի է առնվազն 5 ձերբակալվածի մասին:

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել, թե ինչն է եղել ձերբակալությունների պատճառը:

Վերջին օրերին ոստիկանությունը հավաքվածներին թույլ չի տալիս փակել խորհրդարանի շենքի դիմաց գտնվող Ռուսթավելի պողոտան, ինչի պատճառով ցուցարարներն անցնում են երթերի ձևաչափերին: Սակայն այս դեպքերում էլ իրավապահները շարունակել են կանգնեցնել ակցիայի մասնակիցներին՝ թույլ չտալով նրանց շարժվել ընտրված երթուղով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն