Հայտնի է, թե ով կլինի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը | armenpress.am

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կնշանակվի ներկայում կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։  Նշվում է, որ Թաալաթբեկ Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից։

«Արդեն որոշվել է, որ պարոն Մասադիկովը, որը Ղրղզստանի ներկայացուցիչ է և ներկայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, կփոխարինի նրան քարտուղարության ղեկավարի պաշտոնում»,- հայտնել է Յուրի Ուշակովը։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, այդուհանդերձ, Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն