ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին․ խորհրդի 2 անդամ կողմ է եղել լիազորությունների դադարեցմանը

ԲԴԽ-ից հայտնում են, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին խիստ նկատողություն է հայտարարվել։ Նշենք, որ չմարված խիստ նկատողություն տույժից հետո, եթե դատավորի վերաբերյալ կիրառվի կարգապահական ևս մեկ տույժ, ապա  դա կհանգեցնի նրա լիազորությունների դադարեցմանը։

«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն