Փաշինյանն ու Պետրոսյանը խոսել են ՀԷՑ-ի հետագա ճակատագրից, ներկայացրել 2 տարբերակ | azatutyun.am

azatutyun.am: Պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի, այսօր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ եթերում հեռարձակված հանդիպմանը վարչապետը հիշեցրեց, որ առաջին տարբերակն է՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ:

«Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունք, լինում է պետական սեփականությունը և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո», – նշեց Փաշինյանը:

Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է: Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը: Վարչապետը նշեց, որ այնուամենայնիվ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն: Փաշինյանը, սակայն, հավելեց՝ ինքն առաջին տարբերակին է կողմնակից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն