Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն | armenpress.am

armenpress.am: Բիշքեկում նոյեմբերի 26-27-ը կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ, հայտնել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագինբեկ Աբդումուտալիպը։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։

Գագաթնաժողովը կլինի Ղրղզստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության եզրափակիչ փուլի գլխավոր միջոցառումը։

Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել ավելի քան 10 որոշում՝ հավաքական պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, կազմակերպության երկրների միջև անվտանգության փոխգործակցության բարելավման և ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

«2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին, ինչը կապահովի կազմակերպության շրջանակում համատեղ նախաձեռնությունների շարունակականությունը և հետագա զարգացումը», – նշել է Աբդումուտալիպը։

Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը նաև նոր գլխավոր քարտուղար կունենա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն