Թրամփի խաղաղության պլանը բարելավման կարիք ունի. Մակրոն | azatutyun.am

azatutyun.am։ Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ դեպի խաղաղություն, այն արժանի է քննարկման, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պնդելով, սակայն, որ ծրագիրը «լուրջ բարելավման կարիք ունի»։

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որն իրականում կապիտուլյացիա է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապես ուկրաինացիները։

«Այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, պատկերացում է ստեղծում, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դա պետք է ընդունելի լինի նաև ուկրաինացիների և եվրոպացիների համար։ Պատասխանն է՝ ոչ»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն