Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին | azatutyun.am

azatutyun.am։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին, «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից:

Հարցին, թե որն է Աննա Վարդապետյանի այդ որոշման պատճառը, ասացին՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը։

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, պնդում են՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, առաջարկում, որ Ազգային ժողովը հայտարարության նախագիծ ընդունի:

Մոտ երկու էջանոց փաստաթղթում, որ կներկայացվի նույն օրակարգով հրավիրած խորհրդարանական լսումներին, նշվում է՝ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, և դրա դրսևորումն է նաև աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն