factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում «քննարկել է տարբեր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինան և Ռուսաստանը»։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Սպիտակ տան ղեկավարը Սիի հետ զրույցը որակել է «շատ լավ», սակայն չի մանրամասնել, թե Ուկրաինայում պատերազմի ո՞ր ասպեկտներն են քննարկվել։ Զրույցի այլ թեմաների թվում են եղել ֆենտանիլի դեմ պայքարը և գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։
«Մեր հարաբերությունները Չինաստանի հետ չափազանց ամուր են։ Նախագահ Սին ինձ հրավիրել է ապրիլին այցելել Պեկին, որը ես ընդունեցի, և փոխադարձաբար պատասխանեցի, որ նա կլինի իմ հյուրը տարվա ընթացքում ավել ուշ՝ ԱՄՆ պետական այցի ժամանակ։ Մենք համաձայնել ենք, որ կարևոր է հաճախակի շփվել, ինչին ես անհամբեր սպասում եմ»,- գրել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։