Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։

Քննարկվել են համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմին, տնտեսական գործընթացների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականին Ղազախստանում։

Ավելին` հղումով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն