factor.am։ Ղազախստանի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը տեղեկություն կտրամադրի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մաքսատ Կալիակպարովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ղազախ պաշտոնյայի՝ հետաքննությունը շարունակվում է, և երեք ամսից համապատասխան հանձնաժողովին ներկայացված նախնական եզրակացություններից հետո կիրականացվի ավելի խորը տեխնիկական փորձաքննություն։ Կալիակպարովը նշել է, որ աշխատանքը բարդ է և ներառում է մի շարք համապարփակ ուսումնասիրություններ։ Նա ընդգծել է, որ հետաքննության ավարտից հետո զեկույցը, ինչպես նախորդը, ամբողջությամբ կտրամադրվի լրատվամիջոցներին։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։