Քննարկվել են համայնքային ենթակառուցվածքային ծրագրեր. Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարար Գուլեդանիի հետ քննարկվել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։

Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի ժամանակ։

Գուլեդանին հատկապես հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ։

Քննարկվել են համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ հարցեր։

Նախարար Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն