Սերբիայի միակ նավթամշակման գործարանը չի դադարեցրել աշխատանքը, բայց գործարանում խնդիրներ կան․ Սերբիայի նախագահ | azatutyun.am

azatutyun.am: Սերբիայի միակ նավթամշակման գործարանը, որ գտնվում է երկրի հյուսիսային Նովի-Սադ քաղաքում դադարեցրել է աշխատանքը։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները։ Գործարանը պատկանում է սերբական NIS էներգետիկ ընկերությանը, որի բաժնետոմսերի 55 տոկոսի սեփականատերերն են ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունները։ «Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներից հետո ընկերության բնականոն գործունությունը անհնարին էր դարձել»,- գրում է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին մի շարք բանկեր դադարել էին կատարել NIS-ի փոխանցումները, իսկ Նովի-Սադում գտնվող գործարանն անջատվել էր Խորվաթիայի տարածքով անցնող խողովակաշարից։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է երկրի միակ նավթամշակման գործարանում առկա խնդիրները՝ հերքելով սակայն, թե այն դադարեցրել է աշխատանքը։ «Գործարանն աշխատում է կարողությունների նվազագույն չափով»,- պնդել է Սերբիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն