Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հրապարակելով վերոնշյալ հասցեները․
կդադարեցվի Երևանյան, Բանավանի, Լեռնագործների, Երիտասարդության, Վ.Համբարձումյան, Ռոմանի, Կոմիտասի, Լ.Ազգալդյան, Կամոյի, Գայի, Մռավյան, Տիգրան Մեծի, Է.Պողոսյան, Իսահակյան և Գաբրիելյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: