Լեռնահովիտում բացառիկ կոթող է հայտնաբերվել

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում քրիստոնեական թեմայով բացառիկ քանդակազարդ կոթող է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությանը կից Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից։

«Պահպանության ծառայության մարզային աշխատակիցները գործուղվել են Լեռնահովիտ՝ ուսումնասիրելու և մանրամասներ ճշտելու։ Քրիստոնեական թեմայով պատկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։Գրեթե ամբողջական մեկ կոթողից զատ, հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Բնակիչների փոխանցմամբ՝ առաջին դեպքը չէ, նախկինում էլ խեցեղենի կտորներ են գտնվել գյուղի տարբեր հատվածներում։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պնդում են՝ տարածքում տաճար է եղել»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն