Դիլիջանի անտառային տարածքներում հրդեհներ են. ըստ համայնքապետի՝ «չկա այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է»

Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նաեւ գիշերը։

Դիլիջանի համայնքապետարանը երեկ ուշ երեկոյան տարածված հաղորդագրությամբ հայտնել է, որ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ ու համապատասխան տեխնիկական միջոցներ են ներգրավված հրդեհաշիջման գործողություններում։

Սոցցանցերում դիլիջանցի տարբեր օգտատերեր գրել են, թե կրակը մոտենում է «Լեռնային Հայաստան» առողջարանին, մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն ուշ գիշերին հրդեհվող տարածքներից տեսանյութով հայտարարել է, թե «չկա այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է»։ Ըստ նրա՝ առավոտյան նոր ուժեր են միանալու աշխատանքներին։

Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն