shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են։
«Դրանցից շատերի (կետերի) շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, համաձայնեցված է շատ բարենպաստ ձևով», – լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են:
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին: