ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ֆինանսաբանկային կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու օր շարունակ մասնակցել է բանկային, ֆինանսական և խոշոր գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումներին, որտեղ քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերը, արդյունքները և 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր։ Հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։

Երկօրյա հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն