factor.am։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից է Bloomberg-ը ձեռք բերել և հրապարակել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ իր զրույցների ձայնագրությունները, գրում է Meduza-ն։
«Մեկն արտահոսք է անում, մեկը՝ գաղտնալսում, բայց ո՛չ մենք»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով «Ռոսիա» հեռուստաալիքի թղթակից Պավել Զարուբինի հարցին։
Նա ուղղակիորեն չի պատասխանել հարցին՝ Ուիթկոֆի հետ իր զրույցը կե՞ղծ է, թե իրականում տեղի է ունեցել։ Նա նշել է, որ բավական հաճախ է խոսում Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ, բայց չի մեկնաբանում այդ զրույցների բովանդակությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։