factor.am: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ։ Այս մասին նախագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ընդգծելով՝ համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով ևս համագործակցության խորացման և հետագա ընդլայնման համար։
Նշենք, որ 2024 թվականի հունիսի 30-ին ստորագրվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։
«Կողմերը համաձայնագրով ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները՝ նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն։ Հայաստանի մասնակցությունը Եվրոպական միության առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման և/կամ խորացմանը, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում։ Համաձայնագիրը Եվրոպական միության հետ կդառնա այն իրավական շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը»,- ասաց Մնացական Սաֆարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում, երբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում խոսվում է ռազմական առաքելության մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։