pastinfo.am։ Իջևանում պայթյուն է եղել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ ժամը 13․53-ին հաղորդում է ստացվել, որ Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում պայթյուն է լսվել, ինչի հետևանքով 2 անձ շտապօգնության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
«Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։