azatutyun.am։ Թբիլիսիի դատարանը մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր, «Հանուն փոփոխության» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիային «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար։
Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, երբ Մելիան մեկ այլ գործով դատական նիստի ժամանակ շշից ջուր էր լցրել դատավորի վրա և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։
Մելիայի ղեկավարած դաշինքը անցած տարվա խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը իշխող «Վրացական երազանքից» հետո՝ ստանալով 16 մանդատ։ Ընդդիմադիր ուժը, սակայն, հրաժարվել է մանդատներից, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։