Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել | factor.am

factor.am։ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բաքվում անցկացվող երկաթուղային տրանսպորտի հարցերով ԱՊՀ խորհրդի 83-րդ նիստի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի երկարաժամկետ եռակողմ համագործակցության զարգացման և Հյուսիս-Հարավ երթուղու արևմտյան հատվածի արդյունավետության բարձրացման գործում։

Հուշագիրը ստորագրել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ռովշան Ռուստամովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Օլեգ Բելոզերովը և «Իրանի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին։

Փաստաթուղթը նախատեսում է մաքսատուրքերի մոտեցումների համաձայնեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։ Նշվում է, որ այս մեխանիզմների ներդրումը կստեղծի ավելի կանխատեսելի, ավելի արագ և ծախսարդյունավետ լոգիստիկ շղթա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն