Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս ծառայողական ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով փրկարար է զոհվել․ ՆԳՆ ՓԾ

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն