Վթարի ենթարկված հրշեջ-փրկարարները հոսպիտալացվել են․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱՆ

Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:

Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:

Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն