Հոնկոնգի Թայ Պո թաղամասում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հաղորդում է Reuters գործակալությունը։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, իշխանությունները փորձում են վերահսկել կրակը։
Հրշեջները կրակի դեմ պայքարել են ամբողջ գիշեր։
Հրշեջները հայտարարել են, որ ուժեղ ջերմության պատճառով դժվարություններ են առաջանում վերին հարկերին հասնելու հարցում, իսկ մութն ընկնելու պատճառով ավելի է բարդացել հրդեհի մեկուսացումը։
Wang Fuk Court բնակելի համալիրը, որտեղ բռնկվել է հրդեհը, ունի 2000 բնակարան 8 բլոկներում։
Հրշեջ ծառայությունը դեռևս չի հրապարակում տվյալներ, թե քանի մարդ կարող է դեռեւս գտնվել շինության ներսում։ Իսկ հրդեհի բռնկման պատճառը դեռեւս պարզ չէ։
Լուսանկարը՝ Reuters / Թայրոն Սիու