factor.am Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Այս մասին հայտնել է Վրսատանում ԱՄՆ դեսպանատունը։
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, Վրաստանի տնտեսական զարգացումը, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Անդրադարձ է եղել նաև հարցին, թե ինչպես կարող է Վրաստանն աջակցել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղուն» (TRIPP)։