Հունաստանում վառվել է 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական խաղերի կրակը | 1lurer.am

1lurer.am։ Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքում տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակի վառման արարողությունը: Խաղերն անցկացվելու են Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։

Վատ եղանակի պատճառով հանդիսավոր արարողությունը անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ ջահը վառելու համար օգտագործել են պահուստային կրակը, որը բռնկվել է արևի ճառագայթներից՝ հին հունական Հերա աստվածուհու անտիկ տաճարի մոտ արարողության գլխավոր փորձի ժամանակ:

Գերագույն քրմուհու դերը կատարել է հույն դերասանուհի Մերի Մինան։ Նա կրակը փոխանցել է առաջին ջահակրին՝ 2024 թվականի թիավարության օլիմպիական բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին՝ բացելով օլիմպիական կրակի փոխանցումավազքը:

Այս տարի Հունաստանով կարճատև ճանապարհորդությունից հետո կրակը կուղևորվի 63-օրյա էստաֆետի Իտալիայով։ Այն կանցնի 12000 կիլոմետր՝ այցելելով երկրի բոլոր 110 նահանգները, և ուղևորությունը կավարտի փետրվարի 6-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն