pastinfo.am։ Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել թարմացումների լուրջ պակասից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավապաշտպան, Վիգենի փաստաբան Լուչիանա Մինասյանը։
«Մենք անում ենք ամեն ինչ մեր կարողությունների սահմաններում՝ նրա վիճակը վերահսկելու և միջազգային ուշադրությունը նրա գործի հրատապության վրա հրավիրելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ 45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանը վերջապես զանգահարել էր կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, իսկ բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։
Լուչիանա Մինասյանը նաև հայտնեց, որ Վիգենի վիճակը մեղմելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին դիմելը։ […]
Լուչիանա Մինասյանը նաև ասաց, որ Բաքվում պահվող գերու ընտանիքը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում Վիգենի ազատ արձակման ուղղությամբ ամենաբարձր քաղաքական և դիվանագիտական մակարդակներում։
«Մենք երկու առանձին անգամ պաշտոնական նամակներ ենք ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան միջոցով, ինչպես նաև անձնական նամակ՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Նամակներ ենք հղել նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը՝ հաշվի առնելով նրա ներգրավվածությունը մարդասիրական նախաձեռնություններում, մասնավորապես՝ Ուկրաինայում երեխաների անօրինական արտաքսման մասով։ Դիմել ենք նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը տեղեկացված է եղել գործին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում