pastinfo.am։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրող Զարուբինին ասել է, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման լուրջ գործընթաց է ընթանում։ Մոսկվան սպասում է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի այցին և Պուտինի հետ նրա մանրամասն շփումներին։
Պեսկովը միաժամանակ անդրադարձել է արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող հրապարակումներին, որտեղ ներկայացվում են, իբր, Յուրի Ուշակովի և Վիտկոֆի զրույցների սղագրություններ։ Նրա գնահատմամբ՝ նման նյութերը չեն համապատասխանում իրականությանը։