Վրաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան. Բոճորիշվիլի | 1lurer.am

1lurer.am։ Վրաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան՝ Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Երևանի ու Բաքվի մերձեցումն առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման համար: Նրա խոսքով՝ հարաբերությունների բարելավումը նպաստում է նաև Միջին միջանցք նախագծի իրականացման գործում տարածաշրջանի դերի ամրապնդմանը:

Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին ուշադիր հետևում է տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն