Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագրի հետ կապված հարցեր | armenpress.am

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարներն ի թիվս այլ հարցերի քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում, ուկրաինական հակամարտությունը, միջազգային անվտանգության հետ կապված իրադրությունը։

Արաղչին հայտարարել է, որ իրենք լրջորեն են տրամադրված միջուկային բանակցություններին, քանի որ ցանկանում են վստահություն ձևավորել Իրանի միջուկային ծրագրի բնույթի հանդեպ։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այս հարցում իր առավելապաշտական ​​մոտեցումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն