Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը դատապարտվել են ցմահ ազատազրկման | azatutyun.am

azatutyun.am: Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող ութ անձանց։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։

Ռուսաստանի դատախազության պնդմամբ՝ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանի բեռնատարով։ Հետագայում այն պահ է տրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։

Թերջանյանը, Ազատյանները և մյուս հինգ ամբաստանյալները իրենց մեղքը չեն ընդունել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն