Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առաջինկուրսեցիները կստանան ուսման վարձի փոխհատուցում 2025-26 ուստարում

ՀՀ կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների՝ 2025-2026 ուսումնական տարում առաջին կուրս ընդունված ուսանողները նույնպես կստանան ուսման վարձի փոխհատուցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

«Մասնավորապես՝ ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2025-2026 ուսումնական տարում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավր, առկա, վճարովի) ընդունված շուրջ 240 ուսանողի և արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի:

Բուհի ուսանողը հնարավորություն ունի այս որոշման շրջանակում ստանալու փոխհատուցում մինչև տվյալ կրթական մակարդակի ավարտը, եթե նրա կիսամյակային մոգը 75% և ավելի է, իսկ արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները՝ եթե ունեն նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս՝ «գերազանց» և «լավ» գնահատականներ:

Մինչ այս սույն կարգավորման շրջանակում փոխհատուցում ստացել են Լեռնային Ղարաբաղից (Լեռնային բառն ավելացվել է «Ինֆոքոմ»-ի կողմից) բռնի տեղահանված ընտանիքների՝ մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը հայաստանյան բուհերի վճարովի համակարգում ընդգրկված, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման համակարգ ընդունված սովորողները:

Ընդհանուր առմամբ, 2025-2026 ուսումնական տարում նախատեսված առաջադիմության շեմը բավարարելու պարագայում ուսման վարձի փոխհատուցում կստանա բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող շուրջ 870 շահառու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն