Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը՝ միայն հրադադարի հաստատումից հետո. Թուրքիայի ՊՆ | azatutyun.am

azatutyun.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորախումբ տեղակայելու առաջարկին՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ միմիայն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։

«Նախևառաջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պետք է հրադադար հաստատվի։ Դրանից հետո միայն պետք է խաղաղապահ առաքելություն ստեղծվի՝ հստակ մանդատով և դրանում ներգրավված յուրաքանչյուր երկրի մասնակցության հստակ չափանիշներով»,- հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Երկու օր առաջ Ուկրաինայի տարածքում արևմտյան զորախումբ տեղակայելու առաջարկով հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահը։ Էմմանուել Մակրոնի պնդմամբ՝ այդ զորախմբում պետք է ներգրավված լինեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինվորականները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն