Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխվեց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց:

Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով գումար։

Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ նախորդ դատական նիստում նույն հիմքի առկայության պարագայում շատերի խափանման միջոցը փոխվել է։ Նա վկայակոչեց կալանքը երկարացնելու առիթով հանրային աղմուկը, այդ թվում՝ ՄԻՊ-ի արձագանքը։

Հիշեցնենք, որ դատարանը նախորդ դատական նիստին մեղադրյալներ Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի կալանքը երկարաձգել էր ևս 3 ամսով։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն