Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունը | azatutyun.am

azatutyun.am: Ֆրանսիան վերականգնում է զինվորական ծառայությունը առայժմ միայն կամավորության սկզբունքներով։ Այսօր Զինված ուժերի 27-րդ լեռնահրաձգային բրիգադ կատարած այցի ընթացքում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում «Ֆրանսիան չի կարող կրավորական կեցվածք դրսևորել»։ Նախագահ Մակրոնի փոխանցմամբ՝ բանակի շարքերը համալրել կկարողանան Ֆրանսիայի՝ 18 և 19 տարեկանը լրացած քաղաքացիները։

«Կամավոր ժամկետային ծառայությունը կտևի 10 ամիս, և դրանում ընդգրկվածները կվարձատրվեն։ Այս ծրագիրը կարժենա շուրջ 2 միլիոն եվրո»,- ասել է Մակրոնը՝ նշելով որ դա «նշանակալի, սակայն, անհրաժեշտ քայլ է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն