Հայաստանում Էստոնիայի դեսպանություն կբացվի

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Արարատ Միրզոյանին, որ Էստոնիան 2026-ին կբացի դեսպանություն Հայաստանում։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման, ՀՀ–ԵՄ օրակարգի առաջընթացի և հիբրիդային սպառնալիքների դեմ համագործակցության հարցեր՝ անդրադառնալով նաև «ԹՐԻՓ ուղի» ծրագրի ընձեռնած հնարավորություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն