Դեռահասները ծեծել և նվաստացրել են ուսանողի. 5 անձ ձերբակալվել է | factor.am

factor.am։ Համացանցում օգտատերերից Լուսինե Պողոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ բռնություն ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։ Մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում տղաները հարվածում և հայհոյում են ուսանողին։

Ներքին գործերի նախարարությունից FactorTV-ին հայտնեցին, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն