Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն՝ աշխատելու Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվածի շուրջ, որը պետք է խաղաղություն բերի և անվտանգության երաշխիքներ ապահովի Կիևի համար։

«Մեր խումբը, ամերիկացի ներկայացուցիչների հետ միասին, կհանդիպի այս շաբաթավերջում՝ ավելի մոտեցնելու այն կետերը, որոնք մենք ունենք Ժնևի բանակցություններից հետո՝ այնպիսի ձևով, որը մեզ խաղաղության և անվտանգության երաշխիքների ճանապարհով կտանի»,- իր տեսաուղերձում ասել է Զելենսկին:

«Պատվիրակությունների հանդիպում կլինի։ Ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի և կենտրոնացած՝ բովանդակալից աշխատանքի վրա», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ հաջորդ շաբաթ երկու պատվիրակությունների միջև ևս կլինեն բանակցություններ և, որ այն կլինի նաև իր մասնակցությամբ, սակայն մանրամասներ չի փոխանցվում։ «Հաջորդ շաբաթ կլինեն կարևոր բանակցություններ ոչ միայն մեր պատվիրակության, այլև իմ մասնակցությամբ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը:

ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն