Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտին. նախարար | civilnet.am

civilnet.am։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին: Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Նախարարությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:

«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»,- ասել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն