Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է  իրականացնում առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000դր., ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411.480դր. չափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն