Ուկրաինան տարածքները չի զիջի խաղաղության դիմաց․ Երմակ | factor.am

factor.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնվի տարածքները տալ խաղաղության դիմաց։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը The Atlantic-ին տված հարցազրույցում, փոխանցում է Current time-ը։

«Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածք կզիջենք։ Նա տարածք զիջելու մասին փաստաթուղթ չի ստորագրի։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում դեմ գնալ Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Երմակը։

Նա հավելել է՝ «այժմ իրատեսորեն կարող են քննարկել միայն շփման գծի սահմանումը»։

Այսպիսով, The Atlantic-ի հաղորդմամբ, Երմակը ներկայացրել է Ուկրաինայի դիրքորոշումը խաղաղության բանակցությունների հաջորդ փուլում։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով Երմակին, հաղորդել էր, որ Զելենսկին պատրաստ է «հնարավորինս շուտ» հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Ուկրաինան համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագրի պայմանների մեծ մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն