Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկություն է իրականացվում | factor.am

factor.am։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Կիևում կառավարական թաղամասում երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ Այս մասին հաղորդել է «Украинская правда»-ն, փոխանցում է Meduza-ն։

Պարբերականի թղթակցի տեղեկացմամբ՝ NABU-ի և SAPO-ի շուրջ 10 աշխատակիցներ մտել են կառավարական թաղամաս։ Երմակի մոտ խուզարկությունների մասին գրել են նաև Գերագույն ռադայի պատգամավորներ Յարոսլավ Ժելեզնյակը և Ալեքսեյ Գոնչարենկոն։

Երմակի տանը խուզարկությունները պաշտոնապես հաստատվել են։

«NABU-ն և SAP-ը քննչական գործողություններ են անցկացնում Ուկրաինայի նախագահի գրասենյակի  ղեկավարի տանը։ Դրանք թույլատրվել և իրականացվում են քննության շրջանակում։ Մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է  Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հայտարարության մեջ։

Նոյեմբերի 25-ին NABU-ն հարցաքննել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին՝ կապված «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն գործի հետ։ Նա կանչվել էր որպես վկա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն