ԱՄՆ-ն ՌԴ-ին է փոխանցել Ժնևում մշակված խաղաղության ծրագրի պարամետրերը․ Պեսկով | azatutyun.am

azatutyun.am։ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում ամերիկյան և ուկրաինական խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված խաղաղության ծրագրի պարամետրերը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, և հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում», – նշել է Պեսկովը։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահն ասաց, որ շաբաթավերջին Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները կհանդիպեն. «Ուկրաինական պատվիրակությունը լավ պատրաստված կլինի և կենտրոնացած՝ բովանդակալից աշխատանքի վրա», – ընդգծել է Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն