Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն