Վարդենիսում պայմանագրային զինծառայողները վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում. ՊՆ

Մամուլը, հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակին, գրել է, որ Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող վնասվածքներ է ստացել ականի վրա պայթելու հետևանքով. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը «Ինֆոքոմ»-ին հայտնել է, որ զինծառայողները վնասվածքները ստացել են «ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս»:

Նա նշել է, որ մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություն են կատարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն