Օրբանը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների | azatutyun.am

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կրեմլ, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենան բանակցություններ:

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմասնակցեն Կրեմլում կայանալիք Պուտինի և Օրբանի հանդիպմանը:

Հունգարական պատվիրակության կազմում կլինի նաև արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր. «Ես գնում եմ (Մոսկվա), որպեսզի համոզվեմ, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»:

Հարցին, թե Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինե՞ն օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև Վաշինգտոնում ամսվա սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան պաշտոնյան հայտարարեց, որ ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն