Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` ըպաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: