Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների նախարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է “Zero Waste Forum” («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։

Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն