Գազատար է վնասվել. դադարեցվել է Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

Նշվում է, որ վնասվելու պատճառով նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։15-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:30»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն